ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ 1 օրում ՀՀ-ում բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️10 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության,
☑️6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
☑️5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️3-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ☑️2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սառը զենքի հայտնաբերման։
☑️Բացահայտվել են նաև ավազակության, բնակարանային գողության, շորթման, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2-ական դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, բնակարանային գողության,
☑️1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար, 29 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։