«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից խորհուրդ են տալիս ներբեռնել «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կարող են՝
-
ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին:
-
Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։
-
Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։
-
Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլ. հասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։
-
Հաղորդված ամբողջ ինֆորմացիան հասանելի է «Հաղորդված թերություններ» բաժնում։
-
Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։