Մարալիկում, Արթիկում և Ստեփանավանում մեկնարկել է «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում իրականացվող տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք:
Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է:
Դասընթացների հիմնական թեմաներն են՝
-
ծրագրավորման հիմունքներ
-
դիզայներական ծրագրեր
-
մեքենայական ուսուցման մոդելներ
-
տեղեկատվական անվտանգություն
-
կիբեռանվտանգություն
-
ֆիշինգ
-
արդի տեխնոլոգիաներ:
Մասնակցության հայտը լրացնելու համար անցնել
հղումով: