Օգոստոսի 21-ին՝ ժամը 07:50-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, բախվելով ճամփեզրյա հողաթմբերին, կողաշրջվել։
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: