Առողջապահության նախարարությունը սկսել է անցումային անհատական լիցենզիա ստանալու քննության նախապատրաստական աշխատանքները։
Այն տրվում է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող և կլինիկական օրդինատուրա կամ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում ընդունված անձանց՝ կենտրոնացված քննությունը հաջող հանձնելուց հետո։
Այս լիցենզիան հնարավորություն է տալիս կլինիկական օրդինատորներին և ռեզիդենտներին իրականացնել մասնագիտական աշխատանքը՝ բժիշկների հսկողության ներքո, մինչև լիարժեք ինքնուրույն աշխատելու իրավունքի ստացումը։
Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԱՆ ԱԱԻ ՄԳՀԱԿ-ը։
Մանրամասները և օրենքի հղումը՝
այստեղ: