Fox News-ը տեղեկացնում է, որ ամերիկյան Էնդրյուս ռազմաբայից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռով մեկնել է Ալյասկա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու:
Ամերիկյան պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Թրամփի պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալյասկայի գագաթնաժողովին մասնակցող Ռուսաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների ու տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։