ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ջերմորեն հրաժեշտ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«ԱՄՆ նախագահի հետ ջերմորեն հրաժեշտ տվեցինք միմյանց»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։
Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։