Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում է տեղի ունենում: ՀՀ-ն այսպիսով կունենա հնարավորություն ունենալ երկաթուղային կապ արտաքին աշխարհի հետ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգտոնում Հռչակագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:
«Ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, այդ թվում՝ տարբեր ճանապարհներ կան, որոնք Հայաստանից Հայաստան կապի մասին են և կարող են անցնել Ադրբեջանով:
Նաև վաղուց երկար քննարկված հարցը՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի խնդիրը լուծվեց: Շատ կարևոր արձանագրում է՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում, ինչը կարևոր հանգամանք է»,- ասաց վարչապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։