Պեկինում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, 80 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները։ Մի քանի տասնյակ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության, կան կապի խնդիրներ: Կանխատեսվում է, որ տեղումները կշարունակվեն ավելի թույլ ինտենսիվությամբ:
Չինաստանի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն մոտ 27,8 մլն դոլար է հատկացրել անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղներից հետո մայրաքաղաքի վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար:
Ավելի վաղ Չինաստանի նախագահը կոչ էր արել իշխանություններին՝ լուրջ աշխատանք տանել ջրհեղեղների կանխարգելման և աղետների հետևանքների վերացման ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: