ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը վաղաժամ դադարեցնում է մասնակցությունը Գազայում հրադադարի բանակցություններին և հետ է կանչում իր պատվիրակությունը Կատարից՝ խորհրդակցությունների համար։ Ուիթքոֆը մտահոգություն է հայտնել, որ չնայած միջնորդների ջանքերին՝ ՀԱՄԱՍ-ը «բարի կամք չի դրսևորում»։ «Այժմ կդիտարկենք իսրայելցի պատանդներին վերադարձնելու և Գազայի ժողովրդի համար ավելի կայուն միջավայր ստեղծելու այլընտրանքային տարբերակներ»,- հավելել է Դոնալդ Թրամփի բանագնացը։
Associated Press-ը գրում է, որ Սպիտակ տունն արդեն մի քանի ամիս է՝ չի կարողանում առաջընթացի հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցություններում։ Վերջին շաբաթներին կողմերը քննարկումներ են անցկացրել Կատարում, սակայն որևէ արդյունքի հասնել չի հաջողվել: Հրեական պետությունը և պաղեստինյան շարժումը անիրատեսական են որակում մեկը մյուսի պայմանները: ՀԱՄԱՍ-ը պահանջում է Իսրայելի զորքերի լիակատար դուրսբերում, իսկ Իսրայելը՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում և չեզոքացում։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: