Հուլիսի 22-ին` ժամը 09:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում (մոտ 4 մ)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ամրակապել և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել երթևեկելի հատված։