Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է 262, դեմ՝ 22 պատգամավոր: Սվիրիդենկոն 2021 թվականից զբաղեցրել է Ուկրևաինայի առաջին փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարը: Նա կառավարության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Դենիս Շմիհալին, որն առաջիկայում կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն էլ կարող է նշանակվել Միացյալ Նահանգներում Կիևի դեսպան, սակայն Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այդ պաշտոնի համար առաջարկվել է Արդարադատության նախարար Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: