Երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մոր՝ Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստն ավարտվել է։
Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։
Հիշեցնենք՝ Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։
Նախօրեին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել էր «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Նախարարը նշել որ, որ երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: