ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Մայք Ուոլցը Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է մերձենալ Միացյալ Նահանգների հետ: Նրա խոսքով՝ Ադրբեջանը նաև կարող է միանալ Վաշինգտոնի նախաձեռնած Աբրահամյան համաձայնագրերին, որոնք ուղղված են Իսրայելի և մի շարք արաբական ու մուսուլմանական երկրների հարաբերությունների կարգավորմանը:
Ուոլցը համոզմունք է հայտնել, որ դա ոչ միայն առևտրային նոր հնարավորություններ կբացի, այլև կփոխի աշխարհաքաղաքական լանդշաֆտը:
Մանրամասները՝ տեսանյութում: