Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։
Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև,
2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան,
3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա:
Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Նիկոլաս Թեոդորու,
2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան,
3-րդ տեղ՝ Մա Ցյուն:
Հուլիսի 15-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը:
Մրցաշարին մասնակցելու են Դավիդ Նավարան, Դանիել Դարդհան, Նիկոլաս Թեոդորուն, Արամ Հակոբյանը, Մա Ցյունը և Ռինատ Ջումաբաևը: