Կիևն աշխատում է գործընկերների հետ՝ Ուկրաինայի տարածքում զենքի արտադրության և մատակարարման ծավալների ավելացման ուղղությամբ՝ հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Արդեն կան լավ պայմանավորվածություններ։ Նոր գործարքներ ենք ակնկալում, հաջորդ շաբաթ կաշխատենք այդ ուղղությամբ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը, ընդգծել ՀՕՊ համակարգերի մատակարարման կարևորությունը։
Նա ավելացրել է նաև, որ Կիևը «լավ ազդանշաններ» է ստացել ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերներից, զենքի մատակարարումներն արդեն վերականգնվել են։
«Հաջորդ շաբաթ ամերիկյան կողմի հետ կաշխատենք ռազմական մակարդակով: Պատրաստում ենք նաև նոր եվրոպական պաշտպանական փաթեթներ։ Առաջիկայում ակնկալում ենք ուժեղ քայլեր հակառուսական պատժամիջոցների հարցով»,- ասել է Զելենսկին: