ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: Թեմի Բրյուսի խոսքով՝ Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և կայունության խթանման ջանքերին։
«Հետևում ենք մամուլի հաղորդագրություններին, այլ տեղեկություններ չունենք։ Սակայն, ինչպես գիտեք, Թրամփի վարչակազմի և պետքարտուղարի մոտեցումն ակնհայտ է: Կառավարության նիստում Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սպիտակ տունն աշխատում է խաղաղության ուղղությամբ։ Նրանք կանեն այն, ինչ պետք է անեն, և կգնան այնտեղ, ուր պետք է գնան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։
Թեմի Բրյուսը շեշտել է՝ Միացյալ Նահանգները ցանկանում է կրկին հզոր դառնալ, ուստի բարելավում է նաև իրեն շրջապատող աշխարհի վիճակը։