Խորհրդարանում այսօր մթնոլորտը կրկին լարվել է, նիստի ընթացքում ընդդիմադիր և կառավարող խմբակցությունների պատգամավորների միջև հրմշտոց է սկսվել, պատճառը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթն էր։ Ավելի ուշ օրենսդիրները քննարկել և փակ քվեարկությամբ հավանության են արժանացրել ոչ միայն նրան անձեռնմխելիությունից զրկելու, այլև կալանավորելու՝ դատախազի միջնորդագրերը։
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։