Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մասնակցել է Թեհրանում Աշուրայի տոնի առթիվ կազմակերպված կրոնական արարողությանը, որը շիա մուսուլմանների օրացույցի ամենակարևոր օրն է։
Իսրայելա-իրանական էսկալացիայից հետո Ալի Խամենեին առաջին անգամ է հայտնվել հանրության առաջ: Արևմտյան լրատվամիջոցները գրում էին, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսլամական Հանրապետության 86-ամյա հոգևոր առաջնորդը տեղափոխվել էր «ապահով վայր»։ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի դեմ իսրայելական գործողության արդյունքներից մեկը կարող է դառնալ Խամենեիի սպանությունը և Իսլամական Հանրապետությունում իշխանափոխությունը: Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ ինքը փրկել է Ալի Խամենեիին՝ կոչ անելով Իսրայելին դադարեցնել Իրանի հրթիռակոծությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: