ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորմանը, նշել, որ հայկական կողմն առաջարկում է միաժամանակ ստորագրել խաղաղության պայմանագիրը և Մինսկի խմբի լուծարման դիմումը՝ փակելով հակամարտության էջը: Սակայն Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում։ Գրիգորյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանային գործակցության կարևոր հարթակ։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: