Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարեկեցիկ և բարեկամ երկիր՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Անդրադառնալով Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կանխման մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ Դմիտրի Պեսկովն ընդգծել է՝ դա Հայաստանի ներքին գործն է: «Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվեն օրինականությունը և հանգստությունը»,- ասել է Պեսկովը, հավելելով՝ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր դաշնակից է, երկու երկրներն ունեն շատ զարգացած, բազմապրոֆիլ հարաբերություններ:
Կրեմլի խոսնակը նշել է, որ Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ կալանավորված Սամվել Կարապետյանի հարցով, քանի որ նա ՌԴ քաղաքացի է:
Ռուս պաշտոնյան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, հույս հայտնել, որ նոր էսկալացիա չի լինի, իսկ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կամբողջացվեն։ «Պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության համար»,- ասել է Պեսկովը, հավելել՝ Մոսկվան պատրաստ է անել հնարավորը՝ այդ գործընթացին նպաստելու համար:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: