Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունիսի 23-ի երեկոյան ժամանել է Հաագա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ղեկավարների հետ: Զելենսկին նաև հույս ունի հանդիպել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ:
SkyNews-ի հետ հարցազրույցում նա հայտնել է, որ երկու երկրների թիմերն աշխատում են Թրամփի հետ հնարավոր հանդիպման ժամանակը և այլ մանրամասները համաձայնեցնելու ուղղությամբ: Հարցազրույցի ժամանակ Զելենսկին նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը Ուկրաինան համարում է իսկական գործընկեր, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է մնալ, նրա խոսքով, ԱՄՆ-ի գոյաբանական թշնամին:
Զելենսկու համոզմամբ՝ Մոսկվան երբեք չի կարող դառնալ ԱՄՆ-ի բարեկամը, գուցե, կարող է ժամանակավորապես փոխգործակցել Վաշինտգոնի հետ, սակայն երկարաժամկետ հեռանկարում, ըստ նրա, Մոսկվան Արևմուտքի անվտանգության գլխավոր սպառնալիքն է:
Ուկրաինայի նախագահը նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ հրադադարին և խաղաղության շուրջ բանակցություններին, եթե Կիևը համարի, որ հնարավոր են իրական զիջումներ և պատերազմին վերջ դնելու իրական եղանակներ: Միևնույն ժամանակ Զելենսկին խուսափել է պատասխանել հարցին՝ արդյոք պատրա՞ստ է տարածքներ զիջել՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս: