Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է պատժել Իսրայելին, նրա խոսքով՝ տեղի ունեցածը լուրջ սխալ էր: Նախագահ Փեզեշքիանը հայտարարել է՝ Միացյալ Նահանգները պետք է պատասխան ստանա իր արածների համար: Թեհրանին բանակցելու կոչ է արել Թրամփը:
Իրանին ԱՄՆ հարվածները միջազգային լայն արձագանք են ստացել: Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: