Իսրայելը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները: Իսրայելական ուժերը հարվածել են Թեհրանին, Թավրիզին, Բանդար Աբբասին, Սպահանին և այլ բնակավայրերի: Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ Կարմիր մահիկի աշխատակիցների շրջանում:
Իրանի պետական հեռուստաընկերության շենքի թիրախավորման հետևանքով աշխատակիցներ են զոհվել և վիրավորվել: Իսրայելը հայտնել է Իսլամական Հանրապետության հրթիռային ենթակառուցվածքին, ռազմական օբյեկտներին հարվածելու, ինչպես նաև F-14 կործանիչներ խոցելու մասին:
Իրանն էլ հարվածել է Թել Ավիվին, Հայֆային և այլ տարածքների: Հայֆայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը:
Կողմերը նշել են, որ պատրաստվում են շարունակել ռազմական գործողությունները: