Իրանում իսրայելական հարվածներից զոհվել է 78 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, ավելի քան 320 մարդ վիրավորվել է, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարել է Իրանի բանագնաց Ամիր Սայիդ Իրավանին։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հանցակից է կատարվածին։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան էլ հայտարարել է, որ Իրանի համար շատ ծանր հետևանքներ կլինեն, եթե Թեհրանը թիրախավորի ԱՄՆ քաղաքացիներին, ամերիկյան ռազմա-կայանները կամ ենթակառուցվածքը։
Ի դեպ, Իսրայելին հասցված Իրանի պատասխան հարվածներից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Թեհրանի կենտրոնում, ողջունել Թել Ավիվին հասցված հարվածներն ու պահանջել, որ պատասխանն առավել կոշտ լինի:
Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ընդլայնում են Իրանի տարածքում գործողության մասշտաբը: