Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ օտարերկրյա քաղաքացիների համար ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության քննությունը կանցկացվի բացառապես համակարգչային և հեռավար տեխնոլոգիաների միջոցով: Որոշումը գործելու է 2026 թվականի հունվարի 1-ից: Քննարկվում է նաև բանավոր քննության ներդրման հարցը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերից էլ արգելվում է Ռուսաստանի դպրոցներ միգրանտների այն երեխաների ընդունելությունը, որոնք չեն տիրապետում ռուսերենին և օրինական չեն գտնվում Դաշնության տարածքում։ Նաև, եթե դպրոց ընդունվելիս այդ երեխաները երկու անգամ ձախողեն քննությունները, նրանց ծնողները կարող են ենթարկվել պատասխանատվության:
Մանրամասները՝ տեսանյութում: