Ռուսական զորքերը 107 անօդաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Զապորոժիեի շրջանում 9-ամյա աղջիկ է զոհվել, կան վիրավորներ:
Սումիի մարզում պարտադիր տարհանում է հայտարարվել:
«Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով սահմանային շրջաններում հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգը»,- նշել է շրջանի ղեկավարը։
Օրեր առաջ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է նոր հարձակում նախաձեռնել Սումիի ուղղությամբ:
Զելենսկու խոսքով՝ ռուսասկան ուժերը կենտրոնացել են Կուրսկի մարզում, սահմանի մոտ զորքեր են կուտակվում։
Ռուսական կողմն էլ մեղադրել է Ուկրաինային՝ Կուրսկի մարզին ԱԹՍ-ներով հարվածելու համար:
Հաղորդվում է, որ բնակելի տներ են վնասվել, կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ