Սուրբ հող, Ուկրաինա, Լիբանան, Սիրիա, Մերձավոր Արևելք, Կովկաս... այնքան շատ բռնություն ենք տեսնում՝ հայտարարել է նորընտիր Հռոմի Պապը՝ Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ։ Լևոն 14-րդը կոչ է արել նախընտրել խաղաղությունը, ներել և քաջություն ունենալ՝ շրջելու անցյալի էջը:
«Ես կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը։ Սուրբ Աթոռը միշտ պատրաստ է օգնել, որ թշնամիները հավաքվեն և խոսեն։ Բոլոր առաջնորդներին կոչ եմ անում՝ եկեք հանդիպենք, բանակցենք և պայմանավորվենք։ Պատերազմը լուծում չէ»,- շեշտել է Հռոմի Պապը, հավելել՝ զենքը կարող է և պետք է լռեցվի, քանի որ այն միայն սրում է խնդիրները։
Լևոն 14-րդը եզրափակել է՝ հարևանները մեր մերձավորներն են, այլ ոչ թշնամիները:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: