Վատիկանում մեկնարկել է Հռոմի Պապի ընտրության գործընթացը: Կոնկլավին մասնակցում է շուրջ 130 կարդինալ: Քվեարկությունը գաղտնի է, կարդինալները մեկուսացած են՝ առանց աշխարհի հետ կապ հաստատելու հնարավորության: Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ դժվար թե նոր պապի անունը հայտնի դառնա այսօր: Նախկին պապերից շատերի ընտրության գործընթացը տևել է մի քանի օր: Երբ կարդինալները գան ընդհանուր հայտարարի, այդ մասին կազդարարի սպիտակ ծուխը:
Հիշեցնենք՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է ապրիլի 21-ին՝ 88 տարեկանում։ Մահվանից առաջ վերջին ամիսներին նա առողջական լուրջ խնդիրներ ուներ: Ֆրանցիսկոս Պապը հուղարկավորվել է Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում:
Մանրամասները՝ տեսանյութում: