Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամու և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար:
Ցամաքային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ հնդկական կողմն օպերատիվ արձագանք է տվել: Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում և Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։
Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին՝ դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը:
Կողմերը փոխադարձաբար փակել են իրենց օդային տարածքները: Սահմանային կրակոցների մասին տեղեկություններ են շրջանառվում:
Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է:
Միևնույն ժամանակ, Իսլամաբադից հայտնել են, որ կողմերը կապ են պահպանում դիվանագիտական խողովակներով: