Պետքարտուղարության խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը: Թեմի Բրյուսը հայտարարել է՝ Վաշինգտոնը հավատարիմ է խաղաղության օրակարգին և կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել, սակայն ամերիկյան կողմն այլևս չի պատրաստվում յուրաքանչյուր կանչով մեկնել աշխարհի մի ծայրից մյուսը՝ հանդիպումները միջնորդելու համար: «Ժամանակն է, որ Ուկրաինան և Ռուսաստանը ներկայացնեն և մշակեն հակամարտության ավարտի վերաբերյալ իրենց գաղափարները: Այժմ ամեն ինչ կախված է նրանցից»,- մանրամասնել է պետքարտուղարության խոսնակը: Բրյուսը նաև չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի նկատմամբ կարող են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվել: Նա հիշեցրել է՝ նախկինում հայտարարված սահմանափակումները ևս ուժի մեջ են:
ԱՄՆ փոխնախագահն էլ կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի: Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Սպիտակ տունն ուղիներ է փնտրում՝ օգնելու Կիևին և Մոսկվային փոխզիջման հասնելու հարցում: «Սակայն վերջնական որոշումը պետք է լինի նրանցը, Թրամփը չի կարող անել դա կողմերի փոխարեն»,- շեշտել է փոխնախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: