Պաշտոնապես հայտարարվել է Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում հրդեհաշիջման ազգային գործողության ավարտը: Այդ մասին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից, հավելել՝ կրակի օջախների տեղայնացման, փլատակների ապամոնտաժման և որոնողական աշխատանքներում տարածաշրջանային պատկան մարմինների ներգրավման վերաբերյալ տվյալներ։
Նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, հասել է 70-ի, տուժել է ավելի քան 1200 մարդ: Պայթյունի պատճառը անփութությունն է եղել։
Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովից հայտնել են, որ միջադեպի հետ կապված օտարերկրյա միջամտության վերաբերյալ որևէ փաստ այս պահին չկա, ուստի հնարավոր դիվերսիայի մասին պնդումները շեղում են ուշադրությունը իրական պատասխանատուներից։