Ուկրաինական ուժերից Կուրսկի մարզի ազատագրման գործողությունն ավարտվել է՝ հայտնում են Կրեմլից: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ այսօր վերադարձվել է շրջանի վերջին գյուղի՝ Գորնալի նկատմամբ վերահսկողությունը: Վալերի Գերասիմովի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում կորցրել է ավելի քան 76 հազար զինծառայողի: «Հյուսիսկորեացի մարտիկներն էլ՝ ռուս զինվորականների հետ ուս ուսի տված՝ բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել Կուրսկի մարզի ազատագրման գործում»,- նշել է Գլխավոր շտաբի պետը: Գերասիմովը հայտնել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու Կուրսկի մարզում թաքնված ուկրաինացի զինծառայողներին։ Նա հավելել է, որ Ուկրաինայի Սումիի շրջանում էլ անվտանգության գոտի ստեղծելու գործողությունները շարունակվում են: Գերասիմովը տեղեկացրել է, որ ջանքեր են գործադրովւոմ՝ դուրս մղելու ուկրաինական կողմերը նաև Բելգորոդի ուղղությամբ:
Ռուսաստանի նախագահն իր հերթին հայտարարել է՝ «Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է։ «Կուրկի սահմանային գոտում թշնամու լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում մեր զորքերի հետագա հաջողությունների համար»,- համոզմունք է հայտնել Կրեմլի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, առավոտյան Ուկրաինայի Գլխավոր շտաբից հայտնել էին, որ Կուրսկի ուղղությամբ մարտական գործողություններ են իրականացվում։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: