Քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու ուղղությամբ Մոսկվա-Կիև բանակցությունների հստակ ծրագրեր չկան՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հավելել է՝ կա միայն Վլադիմիր Պուտինի հաստատումը, որ Մոսկվան պատրաստ է քննարկել դա՝ հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը: «Հարկավոր է հասկանալ՝ արդյոք Կիևը կգնա այդ քայլին»,- նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու հարցը:
Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Մոսկվան շարունակում է շփումները ԱՄՆ-ի հետ տարբեր խողովակներով:
«Ուկրաինայում կարգավորման հարցն այնքան բարդ է, որ չարժե խիստ ժամկետներ սահմանել», - հավելել է Պեսկովը:
Մանրամասները՝ տեսանյութում: