Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մարտի 18-ին զրուցել Վլադիմիր Պուտինի հետ: «Հանգստյան օրերին լուրջ աշխատանք է տարվել: Ցանկանում ենք տեսնել՝ արդյոք կարող ենք վերջ տալ այս պատերազմին: Գուցե կարողանանք, գուցե՝ ոչ, բայց, կարծում եմ՝ շատ լավ շանսեր ունենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նա տեղեկացրել է, որ Պուտինի հետ մտադիր է քննարկել տարածքային զիջումների և էլեկտրակայանների նկատմամբ վերահսկողության հարցեր։ Նաև հայտնի է, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Թրամփ-Պուտին հանդիպման հնարավորությունը:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ մանրամասներ է հայտնել անցած շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից, նշել՝ այն դրական էր: «Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հեռավորությունը կրճատվում է: Կարծում եմ՝ Պուտինն ընդունում է Թրամփի փիլիսոփայությունը և ցանկանում է դադարեցնել պատերազմը: Զելենսկին՝ նույնպես»,- շեշտել է պաշտոնյան, հավելել, որ բանակցային սեղանին է այդ թվում՝ Կուրսկի հարցը: Ուիթքոֆը տեղեկացրել է, որ ամերիկյան կողմն առաջիկա օրերին կհանդիպի ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ: Ամերիկյան կողմը նախազգուշացնում է՝ եթե Մոսկվան չհամաձայնի հրադադարի առաջարկին, Վաշինգտոնը կարող է քայլեր ձեռնարկել:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: