Ղրղզստանն աջակցում է խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ կողմերի ջանքերին, որը պետք է պատմական իրադարձություն դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում:
Երկրի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Ղրղզստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման օգտին և այդ կապակցությամբ մեծ լավատեսությամբ նշում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կառուցողական բնույթը: