ԱՄՆ նախագահը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային՝ անհապաղ սկսել բանակցությունները, քանի դեռ ուշ չէ:
Թրամփը նշել է, որ Ռուսաստանի հետ ամեն ինչ լավ է, իսկ Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի բարդ է:
Նա հայտարարել է , որ Եվրոպան չի պատկերացնում՝ ինչպես վերջ դնել հակամարտությանը, իսկ ինքն այլևս չի ցանկանում միլիոնավոր դոլարներ ծախսել:
Իրանին անդրադառնալով՝ Թրամփն ասել է, որ Թեհրանի հետ շատ շուտով ինչ-որ բան կկատարվի: