Մարտ ամիսը 3-4 աստիճանով կլիմայական նորմայից տաք է լինելու: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ հանրապետության ցածրադիր գոտիներում տասը օրվա ընթացքում ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճանի: Հովտային և նախալեռնային գոտիների գյուղատնտեսներին մոնիթորինգի կենտրոնը խորհուրդ է տալիս սկսել թաղված այգիների այգեբացի պրոցեսն ու ծառերի էտը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան