Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է Ուկրաինային ռազմական աջակցությունը: Լուրը հաստատել են Պենտագոնում: Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Դոնալդ Թրամփը նման որոշում է կայացրել անցած շաբաթ Սպիտակ տանը Վոլոդիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները ոչ միայն նոր աջակցություն չի հատկացնի, այլև հետ կկանչի Ուկրաինայի համար արդեն պատվիրված, ինչպես նաև տրանզիտային գոտիներում գտնվող զենքի և զինամթերքի խմբաքանակները։
«Նախագահ Թրամփը հասկացրել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա։ Հարկավոր է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այդ նպատակին»,- հայտնել են Սպիտակ տնից, հավելել՝ աջակցությունը չի վերսկսվի, մինչև Թրամփը չհամոզվի, որ Կիևը խաղաղություն է ուզում:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը սակայն տեղեկացրել է, որ երեկվա դրությամբ ԱՄՆ-ից զենքի մատակարարումները շարունակվել են. աջակցությունը դադարեցնելու մասին տեղեկություններ չեն ստացել: