Մարտի 3-ին` ժամը 21:17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած DAF մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով Toyota մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։35-ին, մարվել՝ 21։42-ին։ Այրվել են Toyota մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և սրահը, իսկ DAF մակնիշի բեռնատարի կցորդիչից մոտ 2 քմ։