Գարնան նորամուտը մեկնարկեց գրքերի իսկական տոնախմբությամբ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած գրքի փառատոնը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասանները ընթերցեցին արդի հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ:
Սրան զուգահեռ ելույթով հանդես եկան հանրահայտ «Նեմրա», «Լավ էլի» երաժշտական խմբերը:
Մանրամասները՝ տեսանյութում։