Ստամբուլում ամերիկյան գլխավոր հյուպատոսի նստավայրում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը:
Oրակարգում է երկու երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության լիարժեք վերականգնման հարցը։ Ակնկալվում է, որ վաղն էլ հանդիպելու են Թրամփը և Զելենսկին՝ քննարկելու ուկրաինական հանքանյութերի գործարքը: Չնայած Վաշինգտոնի հայտարարություններին, որ փաստաթուղթը դեռ ամբողջությամբ համաձայնեցված չէ, Կիևն արդեն հավանություն է տվել համաձայնագրի ստորագրմանը։ Ուկրաինական կողմից, միաժամանակ, հավատացնում են՝ չեն ստորագրելու որևէ գործարք առանց անվտանգության երաշխիքների:
Թրամփի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՄՆ կառավարության առաջին նիստը:
Մանրամասները՝ տեսանյութում: