Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման կամ նոր հեռախոսազրույցի հետ կապված հստակություն դեռևս չկա՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: «Հնարավոր հանդիպումը պետք է լավ նախապատրաստվի, կա միայն ըմբռնում, որ այն պետք է կայանա»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններն այժմ աստիճանաբար կյանքի են կոչվում: ՌԴ նախագահի խոսնակը հավելել է, որ ներկայումս ԱԳՆ փորձագիտական մակարդակով շփումներ են նախապատրաստվում։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության նախագծերով։
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: