Մարտի 1-ի գործով անցնող՝ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեղադրանքը փոփոխվել է: Գևորգյանը, ըստ մեղադրանքի, 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում միջամտել է բարձր դատարանի գործունեությանը: Մասնավորապես, օժանդակելով Ռոբերտ Քոչարյանի հանցավոր մտադրությանը, նա նախագահի օգնականի միջոցով ՍԴ դատավորի մոտ է ուղարկել նրա եղբորը՝ կարգադրելով փոխանցել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու որոշում կայացնելու անհրաժեշտությունը: Մեկ այլ դրվագով Արմեն Գևորգյանը 1 միլիոն դոլար կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: