Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Դոնալդ Թրամփի թիմն այս շաբաթ կմեկնի Ուկրաինա: Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա մինչև փետրվարի 14-16-ը նախատեսված Մյունխենի անվտանգության համաժողովը: Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ծրագրում է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, հնարավորության դեպքում նաև Դոնալդ Թրամփի հետ: «Ինչ վերաբերում է Թրամփ-Պուտին շփումների մասին լուրերին... Սպասենք, տեսնենք՝ ինչի մասին է խոսքը, և արդյոք դա ճի՞շտ է»,- շեշտել է Զելենսկին:
Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը շուտով մեկնելու է Ուկրաինա։ Թրամփը նաև տեղեկացրել է, որ այս շաբաթ կզրուցի Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները ցանկանում են գործարք կնքել: Դա պետք է արվի»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաև կարծիք է հայտնել, թե «Ուկրաինան մի օր կարող է դառնալ ռուսական», բայց կարող է նաև չդառնալ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է փոխհատուցում ստանալ Կիևին աջակցության համար, և դա կարող է արվել ուկրաինական հազվագյուտ մետաղների հաշվին:
Մանրամասները՝ տեսանյութում: