ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է փոխանցել Գազայի հատվածում պահվող ևս երեք իսրայելցի պատանդի: Իսրայելի վարչապետի գրասենյակը սարսափելի է որակել գերիների տեսքը և առողջական վիճակը, նախազգուշացրել՝ դա անպատասխան չի մնա:
The Times of Israel-ի տվյալով՝ ակնկալվում է, որ հրադադարի գործարքի շրջանակում Իսրայելը պետք է ազատի բանտերում պահվող 183 պաղեստինցու։ Նրանցից 111-ը կալանավորվել էր Գազայի հատվածում պատերազմի ընթացքում, 72-ը՝ Արևելյան Երուսաղեմում և Արևմտյան ափին։
Սա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հունվարից ի վեր արդեն հինգերորդ փոխանակումն է: Պաղեստինյան շարժումը վերադարձրել է 21 պատանդի: Հրադադարի գործարքի առաջին փուլում Իսրայելին պետք է փոխանցվի 33 գերի:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։