Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության հիմնաքարային սկզբունքն է՝ հայտարարել է Իրանի նախագահն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը։ Մասուդ Փեզեշքիանը կրկնել է՝ տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն բացարձակապես անընդունելի է: Իրանի նախագահն ընդգծել է արտաքին ուժերի գործողությունների ֆոնին պետությունների միասնության անհրաժեշտությունը:
Խոսելով Թեհրան-Բաքու շփումների մասին՝ Փեզեշքիանը նշել է, որ դրանք կառուցված են ոչ միայն բարիդրացիական, այլև եղբայրական և բարեկամական հարաբերությունների վրա։ Նա հետաքրքրություն է հայտնել՝ տարբեր ոլորտներում ամրապնդելու երկկողմ գործակցությունը:
Հաջիևն էլ նշել է, որ երկու երկրի միջև հարաբերությունները զարգացնելու լավ պայմաններ կան:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: