Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է Կահիրեում կայացած հանդիպման ավարտին. միջոցառմանը մասնակցել է նաև Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Գազայի հատվածը՝ Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի հետ, պաղեստինյան տարածքների մի մասն է և, հետևաբար, պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմի վերահսկողության տակ: Նրանց կարծիքով՝ նման քայլը միջազգային հանրությանը թույլ կտա հաղթահարել պաղեստինյան անկլավում հումանիտար աղետի հետևանքները։ Եգիպտոսը, Հորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը և Արաբական լիգան ակնկալում են համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետության սկզբունքի հիման վրա լուծելու համար։ Հանդիպման մասնակիցները ցանկություն են հայտնել համագործակցել Վաշինգտոնի հետ՝ Մերձավոր Արևելքում արդար և համապարփակ խաղաղության հասնելու համար:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։