Մեղրին Ղարաբաղով փոխանակելու ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերի հրապարակումը նոր լույս է սփռում բանակցային գործընթացի վրա:
Ըստ այդ հրապարակման՝ պարզվում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է եղել հրաժարվել Հայաստանի ինքնիշխան տարածքից:
Թեմային այս տարվա առաջին ասուլիսում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա ամբողջությամբ այն մասին է, ինչի հետ կապված ինքը բանավեճի էր հրավիրում նախկին նախագահներին:
Վարչապետը հարց հնչեցրեց՝ եթե նախկին նախագահները չէին ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ էին փոխանակում Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ:
Քաղաքագետները ուշադրություն են հրավիրում փաստին, որ նախագիծը համընկել է մեր երկրում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների հետ: Թե իրականում որ երկիրն է կանգնած տարածքների փոխանակման այս գաղափարի հետևում, մանրամասները՝ ռեպորտաժում։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան