• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ընդդիմությունն ուզում է ապակայունացնել ներքաղաքական վիճակն ու ցնցումներ հրահրել.Շիրինյան Բաց հարթակ. Ընդդիմությունն ուզում... 20:51
Բաքուն դատապարտել է Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումը. «Հարևաններ» Բաքուն դատապարտել է Թուրքիայի... 20:12
Ընդդիմությունը փորձում է երկիրը հետ գլորել. Հ. Մովսես Ընդդիմությունը փորձում է երկիրը... 20:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ դիտարկելու մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավոր տարբերակները
Քաղաքականություն
12:2114 Փտր, 2024

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ դիտարկելու մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավոր տարբերակները

Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ մամուլի հայտարարություն, որում նշված է.

«2024 թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: Հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ:

«Եվրոպական Միությունը հայտարարել է լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու նպատակով։ Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելումն նախորդ ֆինանսական աջակցությանը՝ 12,2 մլն եվրոյի աջակցությանը, որն ուղղված էր հրատապ հումանիտար կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կարիքների համար վերջերս հաստատված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը:

Գործընկերության խորհուրդը վերանայել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքը: ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, գնահատել է ձեռքբերված առաջընթացը և խրախուսել է Հայաստանին շարունակել բարեփոխումների իր օրակարգը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու ՀԸԳՀ ողջ ներուժի բացահայտմանը:

Գործընկերության խորհուրդը վերահաստատել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը: Գործընկերության խորհուրդը ողջունել է ԵՄ աջակցությամբ արդարադատության բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի, ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչ օրս Հայաստանում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը նաև արձանագրել են խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում առկա մարտահրավերները, և Հայաստանը հանձնառու է աշխատել այդ ոլորտներում հետագա առաջընթացի ուղղությամբ: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ վերջերս Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ պետությունը դառնալը և խրախուսել է Հայաստանին դիտարկել համապատասխան կարողությունների զարգացման հնարավորությունները:

Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի Հայաստանի պատրաստա­կամությունը և վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել լրացուցիչ քայլեր՝ դիտարկելու այդ ուղղությամբ հնարավոր տարբերակները` ի շարունակություն 2023 թ. նոյեմբերին կայացած արտաքին հարաբերությունների խորհրդին: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսել է Հայաստանին շարունակել իր ջանքերն այդ ուղղությամբ:

ԵՄ-ն հայտնել է իր հանձնառությունը լինել Հայաստանի կողքին տարբեր ուղղություններով՝ մասնավորապես առևտրի, էներգետիկայի և կապի ոլորտներում, իր դիմադրողականությունն ամրապնդելու ճանապարհին: Գործընկերության խորհուրդը նշել է, որ թեև ՀԸԳՀ-ն ապրանքների առևտրի համար արտոնյալ սակագներ չի նախատեսել, այդուհանդերձ, այն ունի երկկողմ առևտրային հոսքերի մեծացման կարևոր ներուժ: Կողմերը հանձնառություն են ստանձնել համատեղ ջանքերով բացահայտել առկա ողջ ներուժը: Կողմերը հանձն են առել շարունակել հետագա համագործակցությունը՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը։ Դրան զուգահեռ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի ջանքերն այս ուղղությամբ։

ԵՄ-ն ընդգծել է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վարչական կիրառման կարևորությունը, որն ունի նոր և ավելի հաճախ ուղիղ օդային փոխադրումների և երկու կողմերին փոխադարձ տնտեսական շահի ապահովման ներուժ: Կողմերը քննարկել են իրենց տնտեսությունների՝ էներգիայի անցումը դյուրացնելու հնարավորությունները՝ դարձնելով դրանք առավել դիմացկուն և մրցունակ: ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը՝ ուղղված Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին Հայաստանի մասնակցությանը։ Կողմերը կշարունակեն միասին աշխատել՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի կարողությունները զարգացնելու համար, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում ներդրումների միջոցով, ինչպես նաև ապահովելու միջուկային անվտանգությունը։

Կողմերը վերահաստատել են նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևորությունը և այս համատեքստում ողջունել են Հայաստանի կողմից Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման ռազմավարության ընդունումը և խրախուսել են Հայաստանին ավելի ընդլայնել կլիմայական չեզոքության հասնելու իր հավակնությունները:

Գործընկերության խորհուրդը քննարկել է կրթության, հետազոտության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում գրանցված առաջընթացը։ Կողմերը նշել են հետազոտությունների և նորարարությունների ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության դրական առաջընթացն ու քննարկել են թվային կապակցվածության ոլորտում առկա չիրացված ներուժի օգտագործման հնարավորությունները։

Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ: Գործընկերության խորհուրդը նշել է, որ Տնտեսական և ներդրումային պլանի (EIP) շրջանակներում Հայաստանում հաջողությամբ մոբիլիզացվել են ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ: Այն, ի թիվս այլ ծրագրերի, ուղղվել է նաև տարածաշրջանային փոխկապվածության աճին, ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության ապահովմանը, «կանաչ» ավտոբուսների ծրագրին և հասարակական շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչին միջոցներ են տրամադրվում նաև «Թիմ Եվրոպա» նախաձեռնության (Team Europe Initiative) շրջանակներում: Գործընկերության խորհուրդը հայտնել է հանձնառություն` պետական ​​և մասնավոր ներդրումների միջոցով շարունակաբար խթանել Հայաստանում կայուն զարգացումը և ողջունել է վերջերս գործարկված Հայաստան-ԵՄ ներդրումների համակարգման հարթակը:

ԵՄ կողմը նաև խստորեն դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիան և Արևելյան գործընկերության լայն տարածաշրջանի, ողջ Եվրոպայի և աշխարհի համար ունեցած բացասական հետևանքները:

Հայաստանը տեղեկացրել է ԵՄ-ին 2023 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրան հաջորդած տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հետևանքների մասին: ԵՄ-ն վերահաստատել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը, այդ թվում նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, և աջակցություն հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Կողմերը ընդգծել են նաև Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը։ ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: ԵՄ-ն ողջունել է տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանն ուղղված Հայաստանի Կառավարության քաղաքականությունը, այդ թվում` պետությունների  ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը դրված է նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում։ Հայաստանը ողջունել է Հայաստանում ԵՄ առաքելության շարունակական ամրապնդումը։ Կողմերը ընդգծել են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում  («Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի») Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումների լիակատար, անհապաղ և արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը:

Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ԵՄ-ն հրապարակել է «Գործընկերության իրականացման զեկույցը»` 2022 թ. մայիսին կայացած գործընկերության խորհրդի նիստից մինչ օրս Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: Զեկույցում ընդգծվել է, որ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը` ԵՄ հետևողական աջակցությամբ, այդ թվում՝ ֆինանսական օժանդակությամբ: Այն եզրակացնում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ ավելի սերտ չեն եղել։

Գործընկերության խորհուրդը նախագահում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը»։

Դիտումների քանակ506
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակին 12:0001 Ապր, 2026
  • Հանցագործության դեպքերի նվազում, բացահայտման ցուցանիշի աճ. հրապարակվել է Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդումը 11:4201 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն մի քանի շաբաթվա ընթացքում կլքի Իրանը. Թրամփ 11:2601 Ապր, 2026
  • 2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունում 11:1101 Ապր, 2026
  • ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025 թ. սակագնային արտոնության վերաբերյալ 11:0001 Ապր, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 127 հանցագործություն, գրանցվել է 10 ավտովթար 10:5301 Ապր, 2026
  • Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին 10:4001 Ապր, 2026
  • Ապարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համար 10:1301 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ 10:1001 Ապր, 2026
  • Չգաղտնալսում՝ 18+3+3․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:0701 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Գործարկվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կայքէջը | 01.04.2026 10:0001 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 09:5601 Ապր, 2026
  • Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ հասցնելով ինքնասպանության․ նախաքննությունն ավարտվել է 09:4701 Ապր, 2026
  • Այս գեղեցիկ տոնը թող դառնա նոր հաջողությունների սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձը 09:4301 Ապր, 2026
  • Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել 09:2901 Ապր, 2026
  • Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. հրապարակվել է Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդումը 09:2401 Ապր, 2026
  • Ղրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել են 09:0301 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:5701 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1701 Ապր, 2026
  • Կիմ Արզումանյան-100. հայկական հեռուստատեսության երախտավորը 08:0301 Ապր, 2026
  • «Գտնված երազ» ակումբում տարեցները 4 խմբակ կարող են հաճախել 01:2101 Ապր, 2026
  • Իրանի հետ բանակցություններում առաջիկա օրերը վճռորոշ են լինելու. Հեգսեթ 01:0901 Ապր, 2026
  • Փարիզում տեղի ունեցած գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները 01:0501 Ապր, 2026
  • Արմավիրի 63 բնակավայրում 3 մլրդ 182 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել 00:4001 Ապր, 2026
  • Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանում 00:1801 Ապր, 2026
  • Արագածոտնի մարզի ամենամեծ դպրոցը կառուցվում է զրոյից. այն հագեցած կլինի ենթակառուցվածքներով 00:0401 Ապր, 2026
  • Ինչ հետևանքներ կունենա պատերազմը էներգետիկ ռեսուրսներով ինքնաբավ Իրանի վրա 23:4731 Մար, 2026
  • Ստորագրվել է եռակողմ պայմանագիր․ նպատակը Սյունիքում ճշգրիտ գյուղատնտեսության մեթոդների խթանումն է․ «Իմ քայլը» հիմնադրամ 23:2631 Մար, 2026
  • Քննարկվել են Ասիական զարգացման բանկի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերը 23:1331 Մար, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլին 23:0031 Մար, 2026
  • Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյանը մանրամասներ է հայտնում 22:4231 Մար, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո 22:3231 Մար, 2026
  • Հայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆ 22:3031 Մար, 2026
  • Քո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճար 22:1831 Մար, 2026
  • Արձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդը․ նախարար 22:1831 Մար, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 22:0931 Մար, 2026
  • Հարցազրույց Դանիել Իոաննիսյանի հետ 22:0031 Մար, 2026
  • Կրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերը 21:5731 Մար, 2026
  • Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է 21:5031 Մար, 2026
  • Խուդաթյանը քննարկել է Կոտայքի և Գեղարքունիքի աղբահանության ընկերության աշխատանքը 21:3931 Մար, 2026
  • Համացանցում հայերեն հաղորդակցվելու հնարավորությունները 21:2731 Մար, 2026
  • ՔՊ Վարչության հերթական նիստը․ Փաշինյան 21:1231 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Նիկոլ Փաշինյանի ուղիղ թիրախավորումից մինչև Հռոմի Պապ. Կեղծ լուրերի նոր խմբաքանակ 21:0031 Մար, 2026
  • Շուրիշկանի հրաշագործ Ավետարանի բացառիկ ցուցադրություն 20:5931 Մար, 2026
  • ԱԱԾ սահմանապահ զորքերի նորակոչիկ զինծառայողները երդվեցին 20:5631 Մար, 2026
  • Մեծ Բրիտանիան լրացուցիչ զորքեր և ՀՕՊ համակարգեր է ուղարկում Մերձավոր Արևելք. Հիլի 20:5231 Մար, 2026
  • Երաշխավորված խաղաղության խոսույթի կողմնակիցները 3-րդ կողմի հետ ունեն շահային կապվածություն. փորձագետ 20:4931 Մար, 2026
  • Գորգանախշ ասեղնագործություն. սովորում են տեղահանված կանայք 20:4631 Մար, 2026
  • Ռազմական գործողությունները Լիբանանում շարունակվում են 20:4231 Մար, 2026
  • Արաղչին Ֆիդանին վստահեցրել է, որ Իրանը կապ չունի Թուրքիայի ուղղությամբ հրթիռային արձակման հետ 20:3831 Մար, 2026
  • Մարտ 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3431 Մար, 2026
  • ԱՄՆ-ը երբեք չի մոռանա, թե որ երկրներն են հրաժարվել աջակցել ամերիկյան ուժերին Իրանի դեմ գործողություններում. Թրամփ 20:2931 Մար, 2026
  • Տիգրան Հարությունյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 20:2631 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.03.2026 20:2231 Մար, 2026
  • Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է 20:1831 Մար, 2026
  • Թմրամիջոցների մաքսանենգությամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել 20:1431 Մար, 2026
  • Գրառումը թուրքերեն, անունը՝ ադրբեջանական. կրկնվող նարատիվների թիրախում պաշտոնյաներն են 20:0631 Մար, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են բանակցությունները. Լևիթ 19:5831 Մար, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 19:35-ի դրությամբ 19:4731 Մար, 2026
  • Դիաբետիկ ռետինոպաթիան՝ տեսողության խանգարման պատճառ 19:4331 Մար, 2026
  • Կոշտան Փեզեշքիանին հորդորել է դադարեցնել տարածաշրջանային ենթակառուցվածքներին հարվածները 19:3131 Մար, 2026
  • Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ 19:2231 Մար, 2026
  • Դեպի ԱՄԷ թռիչքների հետ չեղարկվում է հայ զբոսաշրջիկների գարնանային հանգիստը 19:2031 Մար, 2026
  • Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և թափ հավաքում. Փիթ Հեգսեթ 19:1131 Մար, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 955 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0231 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի ընտրակաշառքների ցանցի բացահայտմանը 19:0031 Մար, 2026
  • ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարված փոփոխության հեղինակը չէ․ պարզաբանում 18:5131 Մար, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը 18:4231 Մար, 2026
  • ՇՎՏՄ-ն կասեցրել է հեղուկացված գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը 18:3331 Մար, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է 18:2231 Մար, 2026
  • Վենեսուելայում պաշտոնապես վերաբացվել է ԱՄՆ դեսպանությունը 18:1131 Մար, 2026
  • Հայաստանը անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով. ՀՀ նախագահն ընդունել է Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը 18:0331 Մար, 2026
  • ՇՄ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 17:5631 Մար, 2026
  • Գեոդեզիայի ոլորտում խախտումներ․ կասեցվել են չափագրողների վկայականներ 17:5031 Մար, 2026
  • Քննարկվել են սահմանների համալիր կառավարման ռազմավարական նախագծի վերաբերյալ հարցեր․ ՆԳ փոխնախարարն ընդունել է «Թայեքսի» ներկայացուցիչներին 17:4331 Մար, 2026
  • Արմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանը 17:3731 Մար, 2026
  • Մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է․ Ժաննա Անդրեասյանը՝ Կատարի նորանշանակ դեսպանին 17:3131 Մար, 2026
  • ՀՀ քաղաքացին ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է և դնելու է այն տեղը, որին արժանի եք. Փաշինյանի ուղերձը ընդդիմադիր 3 ուժերին 17:1931 Մար, 2026
  • Իսրայելը կոչ է արել Լիբանանի հարավի որոշ շրջանների բնակիչներին հեռանալ առավել անվտանգ վայրեր 17:0231 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Թմրամիջոցների իրացում «Տելեգրամ»-ով․ ինչպես էր գործում հանցավոր խումբը | 31.03.2026 17:0031 Մար, 2026
  • ՊԵԿ-բիզնես երկխոսություն․ կարևորվել է հարկային կամավոր կարգապահության բարձրացումը 16:4731 Մար, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 16:3231 Մար, 2026
  • Կատարի դեսպանը արդարադատության նախարարին հրավիրել է Դոհա՝ նոր ձևաչափերով համագործակցություն սկսելու 16:2831 Մար, 2026
  • Սթարմերն ու Աշ-Շարաան քննարկել են Սիրիայի և Մեծ Բրիտանիայի համագործակցության ամրապնդման հարցեր 16:1631 Մար, 2026
  • Զելենսկին պետք է պատասխանատվություն ստանձնի և որոշումներ կայացնի, որպեսզի կարողանանք հասնել խաղաղության. Պեսկով 16:0331 Մար, 2026
  • Քննարկվել է 63-ից բարձր, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագիրը 15:5431 Մար, 2026
  • Նորաշենում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 15:4131 Մար, 2026
  • Եկեղեցում միջադեպի գործով անցնող 2 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը 15:2831 Մար, 2026
  • Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան Իրանի դեմ պատերազմի համար. Corriere della Sera 15:1331 Մար, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ 15:0131 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ. վարչապետ 15:0031 Մար, 2026
  • Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել 14:4431 Մար, 2026
  • Ավելի քան 45 000 փոքր հողամասի սեփականատերեր տուն կառուցելու հնարավորություն են ստանում 14:3131 Մար, 2026
  • Գերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. Մերց 14:1731 Մար, 2026
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով 14:1431 Մար, 2026
  • Վարչապետը կմեկնի ՌԴ. սպասվում է հանդիպում Պուտինի հետ 14:0431 Մար, 2026
  • Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը 13:5931 Մար, 2026
  • ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը 13:5631 Մար, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 2-4 աստիճանով 13:5231 Մար, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնը 13:3731 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015